Վարչապետը քվեարկեց
Երևանում թիվ 4/53 ընտրատեղամասում քաղաքացիական պարտքը կատարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա քվեարկության էր եկել կնոջ հետ:
Լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ լավ տրամադրությամբ է եկել:
Հանրապետական կուսակցության շանսերի մասին հարցին ի պատասխան, կառավարության ղեկավարն ասաց՝ ժամանակը ցույց կտա:
Այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին էլ հարցրեցին: Ասաց, որ ամեն ինչ պարզ կլինի ընտրություններից հետո:
Հարցին, թե ինչպես են պայքարում ընտրակեղծարարության դեմ, Կարեն Կարապետյանը նշեց, որ ներդրված մեխանիզմները բավարար կլինեն ընտրախախտումները բացառելու համար:
«Իմ ցանկությունն է, որ ընտրություններն անցնեն հանգիստ, համերաշխ, հանդուրժող մթնոլորտում»,-ասաց նա: