Գլխավոր դատախազությունը 13 հաղորդում է ուղարկել ոստիկանության ու Քննչական կոմիտեի տարածքային բաժիներ
Ապրիլի 2-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 320 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 13-ը:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ այդ 13 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:
«Նշված 13 հաղորդումներից 6-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, իսկ 3-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն»,-հայտնում են դատախազությունից:
Հարակից հրապարակումներ`
- Նոր Հաճնում քաղաքացին սխալմամբ կրկին գրանցում է անցել
- Կոտրել են քաղաքացու հեռախոսը. Ոստիկանությունն արձագանքում է
- Ոստիկանություն. Ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգն ուսումնասիրվում է