Թեև ուղիղ հեռարձակումը որոշ դեպքերում չի աշխատում, բայց ամեն ինչ տեսագրվում է․ ԵՄ ներկայացուցիչ
«Ազատություն» ռկ-ի փոխանցմամբ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնում է, որ թեև ընտրատեղամասերում տեղադրված շուրջ 3,000 վեբկամերից որոշ դեպքերում ուղիղ հեռարձակումը չի աշխատում ինտերնետային կապի պատճառով, տեղամասերում ամեն ինչ տեսագրվում է և հասանելի կլինի:
Աղբյուրը հիշեցնում է, որ Եվրամիությունը տրամադրել է 7 միլիոն եվրո, որից միայն 4 միլիոնը՝ էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման համար: Եվս 2 միլիոն եվրո էլ տրամադրվել է ընտրական տեղամասերի 95 տոկոսում տեսախցիկների տեղադրման և ուղիղ հեռարձակում ապահովելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական ոչ մի բան փնտրել ուղղակի հնարավոր չէ այստեղ. ԿԸՀ քարտուղարը՝ տեսախցիկների մասին
- «Տեսախցիկ կա». Կարգին Հայկոն է ուշադրություն հրավիրել