ՀՀԿ փոխնախագահ. Ըմբռնումով ենք մոտենում այդ տեխնիկական խնդիրներին
«Այս պահի դրությամբ մենք ընտրությունների ընթացքը գնահատում ենք նորմալ, որևէ լուրջ մտահոգության տեղ չեն տալիս»: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, ընթացքում ծագած տեխնիկական խնդիրները հետաքրքրել են ՀՀԿ-ին, քանի որ իրենք էլ ընտրական գործընթացին մասնակից ուժ են:
«Ըմբռնումով ենք մոտենում այդ տեխնիկական խնդիրներին: Նախ և առաջ այն պարզ տրամաբանությամբ, որ քաղաքական առումով տեխնոլոգիական հեղափոխություն ենք իրականացնում երկրում: Այն բացառիկ երկրներից ենք, որտեղ ներդրվում է գերժամանակակից ընտրական համակարգ, որը տեխնիկական լուծումներով բավականաչափ բարդ է»,-ասաց Աշոտյանը:
Նա հասկանալի է համարում, որ սարքերից մի քանիսը կարող են չաշխատել. «Սարքերի թիվը տասնյակ հազարներ են, և եթե մի քանի տասնյակը չի աշխատում դա մեծ տոկոս չի կազմում և չի կարող ստվերել ընտրությունների նորմալ կազմակերպման ընթացքը»:
Նա, վկայակոչելով ԿԸՀ տվյալները, ասաց, որ ընդամենը 30 ընտրատեղամասում է գրանցվել սարքավորումների հետ կապված տեխնիկական խնդիր:
«Տոկոսային հարաբերակցությամբ 1.5 տոկոս է: Դրանց ճնշող մեծամասնությունը հարթվել է, դա չի կարող մնացած տոկոսի վրա ստվեր նետել»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական ոչ մի բան փնտրել ուղղակի հնարավոր չէ այստեղ. ԿԸՀ քարտուղարը՝ տեսախցիկների մասին
- «Տեսախցիկ կա». Կարգին Հայկոն է ուշադրություն հրավիրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին