Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 13,32 տոկոսը
Ժամը 11:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 344 հազար 714 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների 13,32 տոկոսը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը: Տեղեկությունները ստացվել են էլեկտրոնային եղանակով:
Քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 2.587.706:
Հիշեցնենք, որ քվեարկությունը մեկնարկել է ժամը 8:00-ին, կշարունակվի մինչև 20:00-ն:
Նշենք նաև, որ երեք ժամը մեկ պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվի վերաբերյալ տեղեկատվություն է հաղորդելու:
Թիվ 1 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 200 հազար 217, քվեարկությանը մասնակցել է 29 հազար 567 քաղաքացի կամ 14,77 տոկոս
Թիվ 2 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 212 հազար 523, մասնակցել է՝ 28 հազար 741 կամ 13,52 տոկոս
Թիվ 3 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 224 հազար 322, մասնակցել է՝ 35 հազար 311 կամ 15,74 տոկոս
Թիվ 4 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 208 հազար 742, մասնակցել է՝ 28 հազար 547 կամ 13,68 տոկոս
Թիվ 5 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 221 հազար 505, մասնակցել է՝ 34 հազար 296 կամ 15,48 տոկոս
Թիվ 6 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 232 հազար 10, մասնակցել է՝ 28 հազար 73 կամ 12,1 տոկոս
Թիվ 7 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 116 հազար 814, մասնակել՝ 16 հազար 941 կամ 14,5 տոկոս
Թիվ 8 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների թիվը՝ 191 հազար 671, մասնակցել է՝ 23 հազար 682 կամ 12,36 տոկոս
Թիվ 9 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 238 հազար 293, մասնակցել է 27 հազար 532 կամ 11,55 տոկոս
Թիվ 10 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 238 հազար 421, մասնակցել է՝ 30 հազար 176 կամ 12,66 տոկոս
Թիվ 11 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 230 հազար 701, մասնակել է 24 հազար 519 կամ 10,63
Թիվ 12 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների թիվը՝ 162 հազար 451, մասնակցել է 21 հազար 766 կամ 13,4 տոկոս
Թիվ 13 ընտրական տարածք՝ 110 հազար 36, մասնակցել է՝ 15 հազար 563 կամ 14,14 տոկոս:
Երևանում քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների թիվը՝ 845 հազար 804 ընտրող, մասնակցել է քվեարկոթյանը 122 հազար 166 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 14,44 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան