Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 33,46 տոկոսը
Ժամը 14:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 865 հազար 884 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,46 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը:
Տեղեկությունները ստացվել են էլեկտրոնային եղանակով:
Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 2.587.706:
Հիշեցնենք, որ քվեարկությունը մեկնարկել է ժամը 8:00-ին, կշարունակվի մինչև 20:00-ն:
Նշենք նաև, որ երեք ժամը մեկ պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվի վերաբերյալ տեղեկատվություն է հաղորդում:
Թիվ 1 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 200 հազար 217, քվեարկությանը մասնակցել է 68 հազար 987 քաղաքացի կամ 34,46 տոկոս
Թիվ 2 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 212 հազար 523, մասնակցել է՝ 70 հազար 266 կամ 33,06 տոկոս
Թիվ 3 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 224 հազար 322, մասնակցել է՝ 77 հազար 177 կամ 34,40 տոկոս
Թիվ 4 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 208 հազար 742, մասնակցել է՝ 67 հազար 23 կամ 32,11 տոկոս
Թիվ 5 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 221 հազար 505, մասնակցել է՝ 81 հազար 244 կամ 36,68 տոկոս
Թիվ 6 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 232 հազար 10, մասնակցել է՝ 72 հազար 300 կամ 31,16 տոկոս
Թիվ 7 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 116 հազար 814, մասնակել է՝ 43 հազար 485 կամ 37,23 տոկոս
Թիվ 8 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 191 հազար 671, մասնակցել է՝ 67 հազար 143 կամ 35,03 տոկոս
Թիվ 9 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 238 հազար 293, մասնակցել է 76 հազար 391 կամ 32,06 տոկոս
Թիվ 10 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 238 հազար 421, մասնակցել է՝ 77 հազար 325 կամ 32,43 տոկոս
Թիվ 11 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 230 հազար 701, մասնակել է 68 հազար 529 կամ 29,70 տոկոս
Թիվ 12 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 162 հազար 451, մասնակցել է՝ 58 հազար 48 կամ 35,73 տոկոս
Թիվ 13 ընտրական տարածք՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 110 հազար 36, մասնակցել է՝ 37 հազար 966 կամ 34,50 տոկոս
Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 845 հազար 804 ընտրող, մասնակցել է քվեարկությանը 283 հազար 453 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,51 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին