Տիգրան Մուկուչյան. Երկու դեպքում տեխնիկական սարքավորումները խափանվել են
«Հայաստանի տարածքում ժամը ութից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, որն ընթանում է բնականոն հունով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ տարածքում կազմակերպվել է 2009 տեղամաս, որից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում, բացվելու են ավելի ուշ: ԿԸՀ նախագահն ասաց, որ տեղամասային հանձնաժողովների անդամները (15 հազար 976) պարտաճանաչ ներկայացել են, բացակայությունները եղել է աննշան:
Տ.Մուկուչյանը հիշեցրեց, որ առաջին անգամ ընտրողների գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Տեղադրվել է 4000 սարքավորում:
«Մեկ դեպքում ունենք տեխնիկական սարքավորման մասնագետի փոփոխում առողջական խնդիրների պատճառով: Lոռու մարզի երկու տեղամասում տեխնիկական սարքավորումները խափանվել են, գրանցումն իրականացվում է համարակալված կտրոններով»,- նշեց նա:
ԿԸՀ նախագահն ասաց, որ տեղամասերի բացման ժամանակ 92 տոկոսից ավելի տեղամասերում ներկա են եղել ԶԼՄ ներկայացուցիչներ, տեղական, միջազգային դիտորդներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան