Կաթողիկոս. Հայցում եմ, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց
Ապրիլի 2-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, քվեարկությունից հետո այս առիթով Նորին Սրբությունը մասնավորապես ասել է.
«Մեր քվեարկությունը կատարեցինք` բարին մաղթելով, հայցելով, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց, զարգացում և ապահովեն խաղաղ, անվրդով կյանք, նաև հավելեն մեր ժողովրդի կյանքում լավատեսություն, հույս ու հավատ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց»:
Հարակից հրապարակումներ`
- Քվեարկել եմ հանուն իշխանափոխության, հանուն երկրի ապագայի. Վարդան Օսկանյան
- Խաղաղությունից թանկ բան չկա, և ամեն ինչ անելու ենք, որ մեր սահմանները լինեն անձեռնմխելի. Սերժ Սարգսյան
- Վարչապետը քվեարկեց
- Վիգեն Սարգսյանը քվեարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին