ԵԱՀԿ դիտորդ. Հուսով ենք մարդկանց վերաբերմունքն ընտրությունների հանդեպ կփոխվի
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորը և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Գեիր Ջորգեն Բեկևոլդն մեկ ժամից ավելի է Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում էին: Նրանք հետևեցին նաև ՀՀ նախագահի քվեարկության ընթացքին:
Լրագրողների հետ զրույցում Գեիր Ջորգեն Բեկևոլդն ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի իշախանություններին ու ժողովրդին ջերմ ընդունելության համար: Այսօր ոչ մի գնահատական չենք տա: Գնահատականը կլինի վաղը: Մեր առաքելության մեջ ընդգկված է 300-ից ավելի դիտորդ, կսպասենք վաղվան, որպեսզի ավելի խորը հասկանանք՝ ինչ է կատարվել այսօր»:
Իգնասիո Սանչես Ամորն ասաց. «Հուսով ենք մարդկանց վերաբերմունքը, մշակույթը ընտրությունների հանդեպ կփոխվի»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին
- Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին