Տարոն Մարգարյան. Ըստ օրենքի՝ ընտրությունների օրը նշանակվել է
Ապրիլյան հերոսների շնորհիվ է, որ մենք այսօր անվտանգ ենք, որ կարողանում ենք մեր երկիրը շենացնել,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Հարցին՝ որո՞նք են անվտանգության երաշխիքները՝ ապագայում ապրիլներ կրկին չունենալու համար, Երևանի քաղաքապետը պատասխանեց, թե՝ «բոլորս միասին պետք է հավատանք մեր ուժերին», որպեսզի կարողանանք հզորացնել Հայաստանը։
Մեկ այլ դիտարկման, որ ապրիլյան պատերազմի զոհված հերոսների ծնողները վիրավորված են պատերազմի տարելիցի օրը երկրում ընտրություններ կազմակերպելու առնչությամբ, Տարոն Մարգարյանը նկատեց. «Բոլորս եկել, մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր բոլոր հերոսների շիրիմներին և այն ծնողներին, որոնք նման առյուծներ են լույս աշխարհ բերել։ Ըստ օրենքի՝ ընտրությունների օրը նշանակվել է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան