
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց հանուն քաղաքացիական պարտքը կատարելու
«Քվեարկել եմ հանուն քաղաքացիական պարտքս կատարելու»,- 9/18 ընտրատեղամասում քվեարկությունը կատարելուց հետո ասաց ՀՀ առաջին նախագահ, Կոնգերս-ՀԺԿ դաշինքի համապետական ցուցակը գլխավորող Լևոն Տեր- Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հանուն ինչի՞ քվեարկեցիք:
Հարցին, թե ինչո՞ւ տեխնիկական սարքը չճանաչեց ձեր մատնահետքերը, նա նշեց. «Գյուղատնտեսական աշխատանքներից»:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք տեխնիկական նոր սարքավորումները, Լ. Տեր-Պետրոսյանն ասաց. «Չգիտեմ, ընտրությունից հետո կերևա»: