Ընտրախախտումների ծավալներն էական են. Հովսեփ Խուրշուդյան
«Հենց առավոտյան ժամերին՝ ընտրատեղամասերի բացումից անմիջապես հետո, ընտրատեղամասերի գրեթե մեծ մասում խառնաշփոթ էր առաջացել, ակնհայտ էր, որ մարդիկ էին բերվում ընտրության»,-«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ասաց դաշինքի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը:
Նա նշեց, որ ունեն ահազանգեր, որ մեքենաներով մարդիկ են տարվել ընտրության:
«Իհարկե, խախտում չէ, բայց միտում է մեջը պարունակում: Տեսանելի է, որ դա ուղղորդված քվեարկողներն էին: Եվ այդ ուղղորդումը տեսանելի է բազմաթիվ տեղամասերում, երևում է տեսաձայնագրություններում, ունենք ահազանգեր վստահված անձանց, հանձնաժողովի անդամների կողմից»,- ասաց Հ. Խուրշուդյանը:
Հարցին, թե ժամը 19:00-ի դրությամբ ի՞նչ ծավալի խախտումներ եք արձանագրել, էական ազդեցության կարո՞ղ են ունենալ արդյունքների վրա, դաշինքի ներկայացուցիչն ասաց. «Կասեի, որ ծավալները էական են, բայց ազդեցության մասով կդժվարանամ այս պահին ասել, որովհետև ազդեցություն կարող են ունենալ այն դեպքում, երբ որ ուժերի հարաբերակցությունը մոտավորապես հավասար է, այս ծավալի խախտումները կարող են գործող իշխանության օգտին էական նշանակություն ունենալ: Բայց քանի որ գործող իշխանության վարկանիշն այնքան ցածր է, որ չկարծում եմ՝ նույնիսկ մասսայական ծավալ կրող խախումների շնորհիվ իրենք կկարողանան բեկել իրավիճակն իրենց օգտին, եթե, իհարկե հաշվարկի ժամանակ այդ խախտումների ծավալը չշարունակվի և չավելանա»:
Նա նշեց, որ ունեն ընտրախախտումներն արձանագրած տեսանյութեր, հիմնականում ընտրատեղամասի ներսում է՝ ուղղորդված քվեարկություն, մեկ զինվորականի կողմից մեկ այլ զինվորականի բաց քվեարկության ուղղորդում, ուղղակի բաց քվեարկություն:
Խոսելով ընտրակաշառքի մասին, Հ. Խուրշուդյանն ասաց, որ ընտրակաշառքի մասին ահազանգերը հիմնականում երեկ էին ստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան