Արամ Մանուկյան. Նման մասնակցություն հնարավոր չէր
«Արդեն ակնհայտ է, որ շատ գյուղերում, համյանքներում 100 տոկոս մասնակցություն է եղել: Պարզ է, որ 200 հազար մարդ ավելի է քվեարկել: Չեմ կարող ասել Ղարաբաղից են բերել, Ջավախքից են բերել»: Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:
Նա չբացառեց, որ կրկնակի քվեարկության դեպքեր են եղել:
«Նման մասնակցություն հնարավոր չէր: Մենք վաղվանից կսկսենք աշխատել, վաղվանից կսկսվի ընտրողների ցուցակների համադրման պրոցեսը, կփորձենք 2-3 օրվա ընթացքում ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամները մշտապես հայտարարում էին, սարքավորումների, տեսախցիկների կիրառման արդյունքում կրկնաքվեարկությունները բացառվելու են, Մանուկյանը պատասխանեց, որ իրենք լուրջ ուսումնասիրություն են իրականացնելու, իսկ մինչ այդ այսօր հայտարարեց. «Չաշխատեց, փաստորեն: Այս պահին չեմ կարող ասել, թե խախտման որ մեթոդներ են կիրառվել, բայց մի բան ակնհայտ է, այսքան մարդ չէր կարող քվեարկել»:
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց՝ ժամը 20:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 60.86 տոկոս:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին