
Վիգեն Սարգսյանը քվեարկեց
Խուլ ու համրերի կենտրոնում տեղակայված թիվ 9/47 ընտրատեղամասում քիչ առաջ քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀԿ համապետական ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա տեղամաս եկավ կնոջ և դուստրերի հետ:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նախ՝ բոլորին մաղթեց հանգիստ, հանդարտ քվեարկության օր. «Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»:
Նրա խոսքով, բազմաթիվ քայլեր են արված և սա առաջին անգամն է, որ հետխորհրդային տարածքում խորհրդարանական մեծամասնությունը համատեղ ջանքերով կարողացել է օրենսդրական այնպիսի դաշտ ձևավորել, որը պետք է վստահեցնի մեր յուրաքանչյուր քաղաքացուն, որ իր քվեն տեղ է հասնելու և իր ձայնը որոշելու է առաջին հինգ տարիներին քաղաքական դասավորվածությունը:
«Մաղթում եմ լավ տրամադրություն, խաղաղություն»,-ասաց նա: