Սաֆարյան. Ցավոք սրտի, ինչ-որ չափով հաջողվեց վերահսկել և ուղղորդել քվեարկությունը
«Ցավոք սրտի, բազում տեղամասերում քաղաքական ուժերը կարողանում էին վերահսկել քվեարկության ընթացքը, այն մարդկանք քվեարկությունը, որոնք ցանկացել էին քվեարկել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի օգտին»: «Մեդիա կենտրոն»-ում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականում գտնվող Ստյոպա Սաֆարյանը, ով տարածքային ցուցակով առաջադրված է թիվ 1 ընտրատարածքում:
Իրենց կուսակցության վստահված անձանց, դիտորդների տեսածը վկայակոչելով, Սաֆարյանը նշեց, որ քաղաքացիների զգալի մասը պահանջել է ուղեկցություն, պատճառաբանելով, որ միայնակ ի վիճակ չեն կատարել քվեարկություն:
«Գրեթե չեմ կասկածում, որ այդ ուղեկցվող քաղաքացիների մեծ մասը քվեարկել են այնպես, ինչպես իրենց թելադրել են: Սա թերևս մի փոքր հուսահատեցնող էր, քանի որ Երևանում միշտ իշխող ուժերի համար դժվար էր վերահսկել ընթացքը: Այս անգամ շատ զարմանալի էր, որ նրանք կարողանում էին այդ հնարաքով վերահսկել քվեարկության ընթացքը: Ցավոք սրտի, ինչ-որ չափով հաջողվեց վերահսկել և ուղղորդել քվեարկությունը»,-կարծիք հայտնեց թեկնածուն:
Սաֆարյանը նշեց, որ 2/1 և 2/2 ընտրատեղամասերում հոսանքն անջատված է եղել, քվեարկության ավարտից 1 ժամ անց դեռ հաշվարկ չէր սկսել:
«Մեզ ասացին, որ մեր վստահված անձինք նստել են արկղերի վրա»,-ասաց Սաֆարյանը, ավելացնելով, որ որոշ տեղամսերում բաց քվեարկություններ են տեղի ունեցել:
Նա միաժամանակ ուրախություն հայտնեց, որ ծեծկռտուքի դեպքեր չեն եղել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին