
Քվեարկել եմ հանուն իշխանափոխության, հանուն երկրի ապագայի. Վարդան Օսկանյան
«Քվեարկել եմ հանուն իշխանափոխության, հանուն երկրի ապագայի»,- թիվ 9/59 տեղամասում քվերակությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակում երրորդ համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանը:
Նա հույս հայտնեց, որ ընտրությունները նորմալ կանցնեն. «Ոչ մեկին պետք չէ ընտրություն, որի նկատմամբ մենք՝ հասարակությունը կասկածներ ենք ունենալու, որը երբեք ոչ մի լավ բանի չի բերում: Հուսով եմ՝ իշխանությունն այս անգամ կսթափվի»:
Ինչ վերաբերում է խախտումներին, որոնց մասին հենց ՕՐՕ-ն էր ահազանգում, նշեց, որ դեռ շտաբ չի գնացել, չի տիրապետում ինֆորմացիայի: