Ժամը 14:30-ի դրությամբ Քննչական կոմիտեում ստացվել է 13 նյութ
ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 14:30-ի դրությամբ, ստացվել է 13 հաղորդում, րոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նյութերը հիմնականում վերաբերում են մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելուն, բաց քվեարկության, վստահված անձանց և լրագրողի աշխատանքը խոչընդոտելուն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ստացված բոլոր նյութերի հիման վրա՝ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան