Սեյրան Օհանյան. Հուսանք, որ այս տոնական օրը հանդարտ և խաղաղությամբ կանցկացնենք
Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամաս Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համապետական ընտրական ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եկավ կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ:
«Ես քվեարկել եմ մեզ ժառանգությամբ փոխանցված լավագույն ավանդույթների հենքի վրա, համախմբված կերպով մեր ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու, կյանքը բարեկեցիկ ձևավորելու համար, հանուն արդար, ազատ Հայաստանի, մեր ժողովրդի համար ավելի զարգացող տնտեսություն ձևավորելու, միջազգային վարկն օրեցօր բարձրացող ապագա կերտելու համար»,-ասաց նա:
Օհանյանն ասաց, որ ահազանգեր ստացել են, հիմա ՕՐՕ-ի շտաբը դրանց հիման վրա իրադրությունը գնահատում է:
Հարցրեցին, մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ դաշինքում անհանգիստ շրջան է:
«Եկեք այսօր օրն անցկացնենք հանդարտ կերպով և անսասան հավատքով, որ ամեն ինչ լավ կլինի մեր երկրի ու նաև բոլորի համար, նաև մեր մարտական ընկերոջ Սամվել Բաբայանի համար: Հուսանք, որ այս տոնական օրը հանդարտ և խաղաղությամբ կանցկացնենք»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն բան կախված է ժողովրդից, թե ապրիլի 3-ին ինչ Հայաստան է ուզում տեսնել. Գագիկ Ծառուկյան
- Խաղաղությունից թանկ բան չկա, և ամեն ինչ անելու ենք, որ մեր սահմանները լինեն անձեռնմխելի. Սերժ Սարգսյան
- Վարչապետը քվեարկեց
- Վիգեն Սարգսյանը քվեարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան