Տարբեր դիտորդներ տարբեր են տեսնում թեքահարթակների բացակայությունը
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, որը «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ է, 2017թ-ի ԱԺ ընտրությունները վերահսկելու նպատակով 1967 դիտորդ է ներկայացրել հանրապետության տարբեր ընտրատեղամասերում:
Panorama.am-ի հետ զրույցում կազմակերպության հասարակական կապերի բաժնի աշխատակից Ռիմա Գրիգորյանը նշեց, թե՝ առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ իրենց դիտորդները 37 ընտրատեղամասերում արձանագրել են թեքահարթակների բացակայություն, սակայն մինչև այս պահը դեռ չի եղել դեպք, որ հաշմանդամություն ունեցող որևէ քաղաքացի թեքահարթակների բացակայության պատճառով չկարողանա քվեարկել:
Ռիմա Գրիգորյանը չի նշել, թե ինչպես է իրականացվել ուրեմն քվեարկության մասնակցությունը՝ սայլակներով ընտրողներ չեն եկել, թե իրենք են օգնել բարձրանալ։
Նշենք, որ մեկ այլ դիտորդական նախաձեռնության՝ «Քաղաքացի դիտորդ»-ի տվյալներով՝ առավել հաճախ կրկնվող ընտրախախտումների թվում է նաև թեքահարթակների բացակայության հանգամանքը (7%):
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ այսօր՝ ժամը 14:00-ին, իրենք մամուլի ասուլիս են ունենալու և ներկայացնելու են մինչ այդ հանրապետությունում ընթացող քվեարկության ընթացքում արձանագրված հիմնական խախտումների ամփոփ նկարագիրը: Նա նաև նշեց, որ այս պահի դրությամբ արդեն հրապարակված խախտումներին հավելելու փաստեր չկան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին