Ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերի հայտարարությունները ընտրություններին ընթացքի վերաբերյալ
Այսօր տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքի վերաբերյալ քնտրապայքարին մասնակից քաղաքական ուժերը տարածել են հայտարարություններ:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարության մեջ արձանագրվում է., որ «Ընտրական տեղամասերի կահավորումը շատ դեպքերում չի համապատասխանում օրենքի պահանջներին, ընտրական տեղամասերից համացանցով հեռարձակումը չի գործել առավոտյան ժամը 7-ից մինչև ժամը 13-ը։ Հենց այդ՝ հեռարձակման բացակայության ժամերին, հակառակ օրենքի պահանջների, տեղամասերում եղել են համատարած կուտակումներ։ Համատարած են նաև քվեարկության գաղտնիության խախտումները, մասնավորապես՝ քվեախցիկների ետեում կանգնած մարդիկ հսկում են քվեարկողներին։ Քվեարկության ընթացքում, ընտրողին օգնելու պատրվակով ուղղորդվում է նրանց քվեարկությունը»։ Այնուհետև դաշինքը նշում է, որ շարունակում է ուշադիր հետևել քվեարկության ընթացքին և հավաքել ընտրախախտումների մասին ողջ տեղեկատվությունը, ինչի հիման վրա կտա վերջնական գնահատական։
«Այս ապօրինությունների դեմն առնելու համար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ է անում բոլոր ընտրողներին, կատարել իրենց քաղաքացիական պարտքը, մասնակցել քվեարկությանը»,- նշված է հայտարարության մեջ:
«ԵԼՔ» Դաշինքի հայտարարության մեջ ասվում է, որ «արձանագրվել են մասսայական դեպքեր, որ կտրոնի համարը չի համապատասխանել մատյանում նշված համարին։ Արձանագրվել են քվեախցիկում գտնվող աղբարկղի դատարկման մասսայական դեպքեր։ Քաղաքացիները չօգտագործված քվեաթերթիկները դուրս են հանում։ Հանձնաժողովների նախագահները հրաժարվում են արձանագրություն կազմել տեխնիկական սարքերի շեղումների վերաբերյալ։ Հայտնաբերվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայաստանի կոմունիստական կուսակցության քվեաթերթիկների անկյունները սևացրած են եղել»։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի տեղեկատվական կենտրոնը հաղորդագրություն է տարածել 12:30 դրությամբ արձանագրված խախտումների վերաբերյալ, որում արձանագրված է, թե «Հանրապետական հիվանդանոցում շրջիկ արկղով գլխավոր բժիշկը բաց քվեարկություն է ընթանում: Տեղեկատվական կենտրոնից դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման խումբը: Քվեախցերի վերեւում տեղադրված է եղել տեսախցիկ, ինչը քվեարկության գաղտնիության խախտում է: Քվեաթերթիկները խոտանված են, դրանց եզրում կան սև գծանշաններ, որոնք կարող են քվեարկության գաղտնիության բացահայտման ու ուղղորդման հիմք: Հարձակում ՕՐՕ-ից վստահված անձի վրա ՀՀԿ-ական վարկանիշային թեկնածու, նաեւ արձանագրվել է բացակայող քաղաքացու փոխարեն քվեարկություն, ընդ որում այդ քաղաքացին անգամ գրանցված չէ այդ հասցեով, սակայն հաըտնվել է ցուցակներում»:
Բացի վերը նշված հայտարարությունը, ՕՐՕ դաշինքի 2րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ «եթե վերջնական տվյալներով պարզվի, որ ընտրության մասնակցել են 1 միլիոնից ավել մարդ, կնշանակի, որ թվանկարչություն է եղել»:
ՀՎԿ հայտարարության մեջ ասված է. «Արդեն անթույլատրելի օրինաչափություն ենք նկատում. ՀՎԿ-ի քվեաթերթիկները տարբեր տեղամասերում մի դեպքում` դուրս են հանվում, մյուսում էլ, մասնավորապես` Արարատի մարզում, հանձնաժողովի նախագահների կողմից տարբեր արդարացումներով քվեաթերթիկը չի տրվում ընտրողներն: Հորդորում եմ դադարեցնել նման մոտեցումը, քանի որ սա կոպիտ խախտում է և կարող է հայտնվել իրավապահ մարմինների հարթության մեջ»:
Մյուս կուսակցությունները և դաշինքները ընտրությունների ընթացքի և խախտումների մասին այս պահին հայտարարություններ չեն տարածել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին