Ոստիկանությունը՝ դիտորդին դանակով սպառնալու մասին
Այսօր ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդում: ՀՀ Ազգային ժողովի ընտրոթյունների օրը` ժամը 13-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդում, որոնցից 4-ը գտնվում է նյութերի նախապատրաստման շրջանում, 20-ը՝ ստուգման փուլում:
Հաղորդումներից 10-ը՝ Երևանում, 2-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի, 5-ը՝ Արարատի, 1-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Վայոց ձորի մարզերում:
Ոստիկանությունից նաև տեղեկացնում են, որ ըստ շրջանառված տեղեկատվության՝ Գյումրիի թիվ 2 դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասի դիտորդներից մեկը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու քվեարկել ուրիշի փոխարեն, անձը դանակի օգնությամբ սպառնացել է դիտորդին։
«Տեղեկացնում ենք, որ Գյումրի քաղաքի 32/34 ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում՝ Թումանյան 85 հասցեում, որտեղից ոստիկանություն ոչ մի ահազանգ չի ստացվել, որ դանակով սպառնացել են դիտորդին»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Հաղորդումներից երկուսի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ
- Գլխավոր դատախազությունը 13 հաղորդում է ուղարկել ոստիկանության ու Քննչական կոմիտեի տարածքային բաժիներ
- Կոտրել են քաղաքացու հեռախոսը. Ոստիկանությունն արձագանքում է
- Ոստիկանություն. Ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգն ուսումնասիրվում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին