«Տեսախցիկ կա». Կարգին Հայկոն է ուշադրություն հրավիրել
Խուլ ու համրերի կենտրոնում տեղակայված թիվ 9/47 ընտրատեղամասում տեղական դիտորդ Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) խախտում է արձանագրել: Նա հայտարարեց, որ քվեախցիկի հետևում նկատել է տեսախցիկ, ինչպես նաև պատուհան:
Ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Կիլիչյանը ասաց, որ դա մանրուք է, տեսախցիկը չի աշխատում:
Իսկ ինչ վերաբերում է ընտրատեղամասերում ԿԸՀ կողմից տեղադրված տեսախցիկներին, Մարությանը հայտարարեց, որ դրանք չեն աշխատում և 9/47, և 9/48 տեղամասերում. «Այն դեպքում, երբ պետությունը բավականին մեծ գումարներ է տրամադրել դրանց համար»:
Նշենք, որ այս պահին ընտրատեղամասում քվեարկում է ՀՀԿ համապետական ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին