Մեր առջև բոլոր դռները բաց էին. Սերգեյ Լեբեդև
ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատականով, ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցան հանգիստ, թափանցիկ ու կազմակերպված,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՊՀ գործադիր քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելությունը գլխավորող Սերգեյ Լեբեդևը՝ ամփոփելով իրենց առաքելությունը:
Նրա խոսքով՝ Հայաստան են եկել իշխանությունների հրավերով և աշխատել են մարտի 14-ից, իսկ մինչ այդ ծանոթացել ՀՀ նոր Ընտրական օրենսգրքին. «Դիտարկում ենք կատարել բոլոր մարզերում՝ 1215 ընտրատեղամասերում: Մեր առջև բոլոր դռները բաց էին, ստանում էինք բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնց ցանկանում էինք ծանոթանալ»:
Լեբեդևի կարծիքով՝ թափանցիկության առումով հայ գործընկերները գերազանցեցին նույնիսկ որոշ արևմտյան երկրներին:
«Մեր գնահատականներով, նորամուծություններն, իհարկե, դարձրեցին ընտրական գործընթացն ավելի բաց ու թափանցիկ: Դրանք ներմուծվել են հանրության պահանջով՝ հնարավոր խախտումները, կեղծիքները բացառելու համար: Մենք կարծում ենք՝ այդ նպատակը զգալիորեն իրականացվել է: Տեխնիկական սարքավորումները ճիշտ է, փոքր ինչ բարդացրել են ընտրական գործընթացը, հատկապես տարիքով անձանց համար, սակայն լուրջ խնդիրներ չեն առաջացրել»,-ավելացրեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ նախարարն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղարին
- Ընտրական նորամուծությամբ ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն առաջինն է. Լեբեդև
- ԱՊՀ դիտորդական առաքելության զեկույց. Քարոզարշավն ընթանում է օրենքի շրջանակներում
- ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ներգրավվել է 171 անձ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին