Արցախի պատգամավորները դիտորդական առաքելություն են իրականացրել ՀՀ խորհրդարանական ընտրություններին
Ապրիլի 2-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել նաև Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությունը:
Արցախի Հանրապետության ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, պատվիրակության կազմում էին. Արթուր Թովմասյանը՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար, Արպատ Ավանեսյանը՝ «Հայրենիք» խմբակցություն, Արմեն Սարգսյանը՝ «Դաշնակցություն» խմբակցություն, Վարդգես Բաղրյանը՝ «Ժողովրդավարություն» խմբակցություն, Էդուարդ Աղաբեկյանը՝ «Շարժում-88» խմբակցություն և ԼՂՀ ԱԺ նախագահի խորհրդական, ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:
Արցախի պատվիրակությունը օրվա ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի, Արարատի և Կոտայքի մարզերի 15-ից ավելի ընտրատեղամասերում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան