Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժած հայերի մասին տվյալները չեն հաստատվում. Բալայան
Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ տվյալները տուժած հայերի մասին չեն հաստատվում։ Տվյալները դեռ վերջնական չեն: Լուրը Թվիթերի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նշենք, որ ավելի վաղ Տ. Բալայանը գրել էր, որ ՍանկտՊետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշադ» կայարանում պայթյունը տեղի է ունեցել այսօր կեսօրին: Կան զոհեր և տուծաժներ:
ՍՊբ-ում ՀՀ գլխ. հյուպատոսությունից հայտնում են, որ տվյալները տուժած հայերի մասին չեն հաստատվում։ Տվյալները դեռ վերջնական չեն։
— Tigran Balayan (@tbalayan) April 3, 2017
Հարակից հրապարակումներ`
- Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր. Բալայան
- Կարեն Կարապետյանը ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ
- ՌԴ գլխավոր դատախազությունը Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունը որակել է ահաբեկչություն ( լրացված)
- Ճշտվում է՝ արդյո՞ք Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունից ազգությամբ հայեր են տուժել