Իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործումը նորմայի մեջ էր. ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար
Հայաստան ժամանած ԱՊՀ գործադիր քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի կարծիքով՝ իշխող կուսակցության պարագայում վարչական ռեսուրսի կիրառումը նորմայի մեջ էր:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ բոլոր երկրներում էլ այդպես է. «Չեն կարող չէ՞ պետական գործիչները քարոզարշավի ընթացքում դադարեցնել իրենց գործունեությունն ու օրինակ՝ չերևալ լրատվամիջոցներով, հեռուստացույցով»։
Սերգեյ Լեբեդևը ներկայացրեց իրենց եզրակացությունը՝ նշելով. «Առաքելությունը գտնում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են ՀՀ Սահմանադրությանն ու ԸՕ համապատասխան, ապահովվել է ընտրողների ընտրական իրավունքի կիրառումը։ Անցել են մրցակցային ու թափանցիկ»:
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարն, այնուամենայնիվ, մեկ դիտարկում արեց, նրա խոսքով բարդություն է առաջացրել. «Մենք տեսանք, որ ընտրատեղամասերը տեղակայված են 2-րդ հարկում: Մեծահասակ անձանց համար դժվար էր բարձրանալը։ Մենք կցանկանայինք, որ Հայաստանը թույլ տար նրանց քվեարկել տանը՝ շարժական քվեատուփերի միջոցով: Սա ընդամենը մեր առաջարկն է»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր առջև բոլոր դռները բաց էին. Սերգեյ Լեբեդև
- ԱԳ նախարարն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղարին
- Ընտրական նորամուծությամբ ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն առաջինն է. Լեբեդև
- ԱՊՀ դիտորդական առաքելության զեկույց. Քարոզարշավն ընթանում է օրենքի շրջանակներում
- ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ներգրավվել է 171 անձ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին