Բարեգործական համերգ՝ ի խոնարհում ապրիլյան պատերազմի հերոսներին
Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 10-ին կայանալու է բարեգործական համերգ՝ ի խոնարհում ապրիլյան պատերազմի հերոսներին:
«Երդվում եմ քեզ իմ երկիր» խորագրով համերգին հնչելու են Ռոբերտ Ամիրխանյանի հայրենասիրական երգերը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ համերգին ելույթ է ունենալու «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան), Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
Մենակատարներն են՝ Գուրգեն Բավեյան, Աննա Ավդալյան, Էմմա Պետրոսյան, Լեյլա Սարիբեկյան, Վահե Հախվերդյան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները