Չնայած առկա խնդիրներին, շատ սակավաթիվ են պաշտոնական բողոքները. միջազգային դիտորդ
«Այդ ուղղությամբ խնդիր նկատել ենք, վստահության պակասի պատճառով քիչ են բողոքում, բողոքների պակաս կա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց կարճաժամկետ դիտորդների ԵԱՀԿ դիտորդական առաքելության հատուկ կոորդինատոր և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը՝ պատասխաելով հարցին, թե իշխանությունները համարժե՞ք են արձագանքել ընտրախախտումների վերաբերյալ բողոքներին:
Նա նշեց, որ քաղաքացիները պետք է փորձեն օգտագործել ինստիտուցիոնալ ուղին խնդիրները լուծելու համար, ցանկանան բողոք ներկայացել ԿԸՀ, դատարան, իրավապահ մարմիններին:
«Մենք նկատել ենք, որ չնայած առկա խնդիրներին, ինչպես ամենուր է դա լինում, շատ սակավաթիվ են պաշտոնական բողոքները»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ խնդրին ավելի մանրամասն անդրադարձ կա իրենց զեկույցում:
ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը ավելացրեց, որ բողոքարկման գործընթացն ավարտված չէ, ուստի կարևոր է շարունակել մնալ այստեղ, ամբողջական գնահատական կտան իրադարաձություններին, դրանց նկատմամբ արձագանքին:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ. Նախնական եզրակացությունը պարունակում է և դրական, և բացասական տարրեր
- ԵԱՀԿ դիտորդական առաքելություն. Ընտրությունները լավ էին կազմակերպված
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան