Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության 39,5%-ը բաժին է ընկնում Չինաստանին
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2017թ. հունվար-փետրվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 339.2 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 2 456.6 մլն. դրամ կամ 5 053.1 հազ. ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 25.7%-ը կազմել են մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 20.3%` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 18.0%-ը` սարքեր և ապարատները, 17.3%-ը` մանածագործական իրերը, 5.9%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.7%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, իսկ 9.1%-ը` մնացած ապրանքները:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 16,4%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 21,7%-ը՝ Եվրամիության երկրներին, 39,5%-ը՝ Չինաստանին:
Հարակից հրապարակումներ`
- Յուանի թանկացումն անմիջական ազդեցություն կթողնի համաշխարհային գների վրա. տնտեսագետ
- Միջպետական ծրագրերով 16 հայ ուսանող կրթություն կստանա Չինաստանում
- Չինաստանի պատվիրակությունը Հայաստանում ծանոթացել է մեղվաբուծական մթերքի արտադրության պայմաններին
- Չինաստանի ժողովրդական բանկը բարձրացրել է յուանի փոխարժեքը
- Չինաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիրը ստանալ ՀՀ տարածք մուտք գործելուն պես. Ռ.Հարությունյան
- «Չինական յուանով ներդրումների հեռանկարները» թեմայով կենտրոնական բանկերի համաժողով՝ Դիլիջանում
- Չինաստանը Հայաստանին կտրամադրի 60 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն
- Չինաստանը Հայաստանին կտրամադրի 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն
- Առաջին անգամ Չինաստանի կենտրոնական բանկը բարձրացրել է յուանի փոխարժեքը