«Կարպոս Օփեն»-ում հայ շախմատիստները հաջող են մեկնարկել
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է «Կարպոս Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 30 երկրի 197 շախմատիստ, այդ թվում` 15 գրոսմայստեր և 18 միջազգային վարպետ: Հանգստյան օրերին կայացան մրցաշարի առաջին երեք տուրերի հանդիպումները:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ «Կարպոս Օփեն»-ին մասնակցող մեր երեք պատվիրակները` գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանը հաջող են մեկնարկել մրցաշարում: Հովհաննիսյանն ու Տեր-Սահակյանը իրենց երեք պարտիաներն էլ ավարտել են հաղթանակով, իսկ Մանուէլ Պետրոսյանը 2 պարտիայում հաղթել է և մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով: