Հայ ձյուդոիստներն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել
Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականն ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկությանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը հայտնել է, որ հայ մարզիկները մեկական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել: Սոսե Բալասանյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Ֆերդինանդ Կարապետյանն արժանացել է բրոնզի:
Հայաստանը ներկայացնում էին Գոռ Մկրտչյանը (60 կգ քաշային կարգ), Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Սոսե Բալասանյանը (52 կգ):
Դավիթ Խիթարյանը նշել է, որ հավաքականն ապրիլի 8-16-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչիում: Այնուհետև հավաքականը մեկնելու է Վարշավա` ապրիլի 20-23-ը մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Թիմի կազմը դեռևս պարզ չէ: