ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ. Նախնական եզրակացությունը պարունակում է և դրական, և բացասական տարրեր
«Քվեարկության օրը հանդարտ էր, խաղաղ, ընդհանուր առմամբ ընտրական գործընթացները պահպանվել են, գրանցող սարքերն արդյունավետորեն աշխատել են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը՝ ներկայացնելով դիտորդական առաքելության նախնական եզրակացությունները:
Նրա խոսքով, իրենց նախնական եզրակացությունը պարունակում է և դրական, և բացասական տարրեր:
«Անհրաժեշտ է անդրադառնալ քվեարկության գաղտնիության խնդրին և ընտրակաշառքի խնդրին: Տեսնում ենք, որ այս ընտրություններում իրավիճակը բարելավվել է քվեարկության գաղտնիության առումով: Սա ընդգծում եմ, քանի որ սա ամենաառաջին քայլն է լուծելու համար վաղուց առկա քվեներ առնելու պրակտիկայի խնդիրը»,- ասաց նա:
Յան Պետերսենը նշեց, որ քվեարկության ժամանակ նկատվել են հերթեր, կուտակումներ, կուսակցության ներկայացուցիչների, ոստիկանության կողմից միջամտություններ տեղամասային կենտրոններում:
Նա միաժամանակ ասաց, որ Հայաստանում նոր Ընտրական օրենսգրքով է իրականացվել այս ընտրությունները, ժամանակ է պետք, մինչև բոլորն իմանան այս նոր համակագի մասին:
Յ. Պետերսենի խոսքով, դեռ երկու շաբաթ մնալու են Հայաստանում՝ հետևելու հետընտրական զարգացումներին, արդյունքների վերջնական տեսքին, բողոքների քննարկմանը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ դիտորդական առաքելություն. Ընտրությունները լավ էին կազմակերպված
- ԵԱՀԿ դիտորդ. Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը լավ է կազմակերպված
- ԵԱՀԿ դիտորդ. Հուսով ենք մարդկանց վերաբերմունքն ընտրությունների հանդեպ կփոխվի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան