Ապրիլյան պատերազմին զոհված հայորդիների հիշատակի հոգեհանգստյան կարգ Ջավախքում
Ջավախքի առաջնորդական փոխանորդության բոլոր գործող եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին երեկ տեղի է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված քաջ հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ:
javakhkmedia -ն հայտնում է, որ Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում արարողակարգը հանդիսապետել է Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Սբ Պատարագին ներկա էին նաև Ախալքալաքի ՀՕՄ-ի վարչության անդամները և Երիտասարդական կենտրոնի մանկավարժներն ու պատանիները, ովքեր մոմավառություն կազմակերպեցին մեկ տարի առաջ զոհված քաջ հերոսների հիշատակին: