Հրապարակվեցին քվեարկության նախնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում կազմվեց և վավարեցվեց Ազգային ժողովի ընտրությունների ապրիլի 2-ին կայացած քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն: Տվյալները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Քվեարկության արդյունքների նախնական արդյունքները՝
«Ելք» կուսակցությունների դաշինք՝ 122 հազար 49 ձայն կամ 7.77 տոկոս
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14 հազար 746 ձայն կամ 0.94 տոկոս,
«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58 հազար 277 ձայն կամ 3.71 տոկոս
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք՝ 428 հազար 965 ձայն կամ 27.32 տոկոս
«Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինք՝ 25 հազար 975 ձայն կամ 1.65 տոկոս
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 771 հազար 247 ձայն կամ 49.12 տոկոս
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11 հազար 745 ձայն կամ 0.75 տոկոս
«Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինք՝ 32 հազար 504 ձայն կամ 2.07 տոկոս
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 103 հազար 173 ձայն կամ 6.57 տոկոս
Ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 585 հազար 134
Քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 7
Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 2572
Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թիվը՝ 877
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 588 հազար 590
Քվեարկությանը մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 577 հազար 323
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 6701
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին