Տնտեսություն 11:12 03/04/2017 Հայաստան

Կարեն Կարապետյան. Հայաստանը ձգտում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիա» թերթին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

Հարց- Հայաստանը 2015թ.-ին անդամակցեց ԵԱՏՄ-ին, ինչպես եք գնահատում այս երկու տարիները միության կազմում:

Պատասխան- Անդամակցելով ԵԱՏՄ-ին, մենք՝ երեքմիլիոնանոց ազգաբնակչությամբ, դաձանք մոտ 183 միլիոն բնակչությամբ շուկա ունեցող «ակումբի» անդամ, որը մենք ընկալում ենք և որին ընկալելի ենք մենք: ԵԱՏՄ-ի տրամաբանությունը մեր համար պրագմատիկ է, մենք դառնում ենք հնգյակ, որոնք միավորում է հսկայական շուկան: Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները հաջողակ լինել նրանում և ես չեմ տեսնում այդպիսին չլինելու ոչ մի պատճառ:

ԵԱՏՄ-ի ունեցած ներուժը առավել քան շատ է, քան մենք պատկերացնում ենք: Անդամակցությունը միությանը Հայաստանի համար հնարավորություններ է ստեղծում: Մեր արտադրանքի մեծ մասը արտահանում ենք ԵԱՏՄ-ի շուկաներ, որի կապակցությամբ արժե նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ տարիների համեմատ, Հայաստանում ՀՆԱ ցուցանիշն աճել է:

Շարունակվում են տնտեսության տարբեր ճյուղերի ինտեգրացիոն ներուժի, երրորդ երկրներ արտահանման զարգացման վերաբերյալ հարցերում բանակցությունները: Մենք կարևորում ենք ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շրջանակներում համաձայնեցված քաղաքականության իրականացմանը: Այս տարի Բիշքեկում մարտի 7-ին տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը, իմ տեսանկյունից հաստատուն հիմք ուներ գտնելու համագործակցության տարբեր փուլերում տարբեր խնդիրների արդյունավետ որոշումներ:

Վստահ եմ, որ մենք ԵԱՏՄ-ի առաջարկած ներուժն ամբողջությամբ չենք օգտագործում և Հայաստանը մտադիր է արդյունավետ աշխատել այդ ուղղությամբ: Հայաստանը նաև ձգտում է կամուրջի դեր կատարել ԵԱՏՄ-ի ակումբի և այլ տնտեսական բլոկների, օրինակ՝ ԵՄ անդամների, Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների միջև: Մենք կարծում ենք, որ ինչքան շատ ընդլայնենք ԵԱՏՄ-ի հնարավորությունները և առավելությունները, այնքան լավ կլինի թե Հայաստանի և թե մյուս անդամ երկրների համար:

Հարց- Հայաստանից արտահանվող որ ապրանքատեսակներն են ավելի շատ պահանջված ԵԱՏՄ-ում և Ռուսաստանում մասնավորապես:

Պատասխան- Հայաստանում լավ հեռանկար կա գյուղատնտեսական ոլորոտում ապրանքների արտադրության և ԵԱՏՄ շուկայում իրացման տեսանկյունից, այդ թվում՝ մսի, կաթի, պանրի, կերակրի աղի կարագի... Մենք սովորույթի համաձայն ուժեղ ենք մեր կոնյակի առաջխաղացման տեսանկյունից: Այսօր շատ լավ զարգանում է գինու գարեջրի հյութերի գյուղմթերքների մշակման արտադրությունը:

Կցանկանայի նշել, որ վերջին ժամանակներում Հայաստանի գյուղմթերքների արտահանման ցուցանիշն աճել է 6 անգամ:  Որակյալ ապրանքներ տրամադրելու համար մենք սկսեցինք ակտիվորեն կիրառել սննդի անվտանգության  հետազոտության և վերահսկողության մեթոդներ, որոնք ընդունված են ԵԱՏՄ-ի տարածքում: Այդ աշխատանքը շարունակական է, ԵԱՏՄ երկրների մեր գործընկերների հետ պարբերաբար իրականացնում ենք տեսակոնֆերանսներ, աշխատանքային հանդիպումներ: Այժմ աշխատում ենք մեր վերլուծական բազայի և լաբորատոր սարքավորումների ուժեղացման վրա:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հաստատվեց և իրավական կարգավորում ստացավ միասնական շուկայում դեղերի շրջանառությունը, որի համաձայն 2017թ.-ի հունվարի մեկից ԵԱՏՄ տարածքում կգործի դեղերի միասնական շուկա:

2016թ.-ի դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 6%-ով: Ռուս-հայկական համագործակցությունն ընդգրկում է առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտները ինչպես նաև համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը: Հայաստանը նաև ունի առաջարկ տեղեկատվական տեխնոլոգիաների և ոսկերչական ոլորտներում:

Հարց- Հայաստանն ուներ ԵՄ ասոցացման առաջարկ, սակայն Երևանն ընտրություն կատարեց հօգուտ ԵԱՏՄ-ի: Ինչ եք կարծում, դա ճի՞շտ ընտրություն էր:

Պատասխան- Բիզնեսի զարգացման տեսանկյունից Հայաստանի համար գրավիչ հանգամանքն առաջին հերթին խոշոր և հասկանալի շուկան է: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա կարելի է նշել, որ ԵՄ-ն Հայաստանի խոշոր դոնորներից և ներդրողներից մեկն է և ԵԱՏՄ անդամների հետ գործընկերության խորացմամբ մենք չենք դադարեցնում ԵՄ-ի հետ համագործակցությունը: Մենք ԵՄ-ի հետ համագործակցելու, ներդրումների և երկխոսության սահմանափակումներ չունենք: Այս պահին մենք բաց և թափանցիկ երկխոսություն ենք վարում մեր եվրոպական գործընկերների հետ: Մենք մեզ ընկալում ենք որպես այս երկու շուկաների մոտեցնողներ, այլ ոչ հեռացնողներ:

Հարց-Ինչպես եք տեսնում Հայ-ռուսական հարաբերությունների ապագան:

Պատասխան-Ռուսաստանը համարվում է Հայաստանի կարևորագույն գործընկերը և ամենախոշոր ներդրող երկիրը: Այս տարի լրանում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը: Չնայած մեր հարաբերությունների մակարդակը բավականաչափ բարձր է, այնուամենայնիվ համատեղ պոտենցիալը շատ ավելի մեծ է, և մենք նախատեսում ենք մի շարք ուղղություններ, որոնք կարող են դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները:

Շեշտեմ, որ այս տարվա  մարտի 24-ին կայացավ ռազմավարական ֆորում, որին մասնակցեցին ՌԴ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները, ռուսական ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը և ՌԴ բիզնեսի զարգացման նախաձեռնությունների լիդերների ակումբի ղեկավարները: Դա, անշուշտ, շատ կարևոր հարթակ է օգտակար գաղափարների վերհանման, փորձի փոխանակման և երկրների տնտեսությունների զարգացման նոր ուղիների բացահայտման համար:

Մենք հետաքրքրված ենք, որ մեր ռուս գործընկերները գտնեն նոր առիթներ և ծրագրեր ներդրումներ իրականացնելու համար: Հայաստանը բաց է ներդրումների համար: Ներդրողներին մենք առաջարկելու շատ բան ունենք, և կստեղծենք բոլոր պայմանները, որ նրանք կարողանան զբաղվել արդյունավետ բիզնեսով, գումար վաստակել, ստեղծել նոր աշխատատեղեր և մուծել հարկերը:

Բացի այդ մենք քննարկում ենք հայ-ռուսական համագործակցության նոր ակտուալ ուղղություններ, ուրվագծում ենք զարգացման և կոնկրետ միջոցառումների վեկտորներ:

Օրինակ՝   Հայաստանի և Ռուսաստանի  քաղաքացիների փոխադարձ առանց վիզայի այցելությունների մասին համաձայնագիրը, ներառյալ  փետրվարին ուժի մեջ մտած կանոնակարգը, որով ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով, իմ կարծիքով,  կհաղորդեն մեծ խթան մշակութային, հումանիտար  հարաբերությունների և զբոսաշրջության զարգացմանը: Կարծում եմ, Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գնահատված չէ Ռուսաստանի քաղաքացիների համար, և այս տարի մենք նպատակադրված ենք իրականացնել սկզբունքային փոփոխություններ՝ միտված դրական առաջընթացին:

Ներկայումս քննարկվում են գյուղտեխնիկայի առաքման սխեմաները, ռուսական կապիտալի մասնակցությամբ  ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, համագործակցություն էներգետիկ ոլորտում, ինչպես նաև Ռուսական երկրաբանական հոլդինգի մասնակցությունը մեր երկրաբանական հետախուզական ծրագրերին:

Հարց- Դուք երկար ժամանակ աշխատել եք «Գազպրոմ» ընկերությունում: Ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն և դառնալ վարչապետ:

Պատասխան-Ես դրական եմ գնահատում «Գազպրոմի» իմ աշխատանքային փորձը և կարծում եմ որ այդ ընկերությունը ամենահաջողվածներից է: Ինչ վերաբերում է ինձ, իբրև վարչապետի, ապա եթե ինձ վստահել են այդ պաշտոնը, ես կանեմ այն ամենն իմ ուժերի սահմաններում, որպեսզի նպաստեմ մեր երկրի վերականգմանը, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից, առաջ գնացող և զարգացող երկիր: Երբ Հայաստանի նախագահը ստորագրեց իմ նշանակման մասին հրամանագիրը, նշեց քաղաքական բարեփոխումների անցկացման մասին: Ինձ վրա դրված էր երկրում փոփոխությունների անցկացման պատասխանատվությունը: Ես այսպես եմ հասկանում՝ բարեփոխումը, դա առաջին հերթին դեպի լավն արված փոփոխությունն է, իսկ փոփոխությունը՝ մեր ամենօրյա պահանջմունքն է: Երբեք չի լինի այնպիսի իդեալական կառավարման համակարգ, որը չունենա փոփոխությունների կարիք: Ես ձգտում եմ կազմակերպել իմ գործն այնպես, որ ինձ բարեփոխիչ կոչի ոչ միայն նախագահը:

Հարց- Տեղացիները ընտրությունների ժամանակ հետաքրքիր կարծիք են արտահայտել: Օրինակ՝ ուսանողները նշել են, որ կքվեարկեն «Ելք» դաշինքի օգտին որպես բողոքի նշան: Սակայն «եթե Կարեն Կարապետյանն ասի, որ վարչապետ կլինի 2018թ.-ից հետո, ապա կընտրեն Հանրապետական կուսակցությանը»: Ինչ կարող եք ասել այսպիսի ընտրողներին:

Պատասխան- Երբ մարդիկ անկեղծորեն հավատում են քեզ, մեծ պատասխանատվություն ունես այդ մարդկանց հանդեպ: Ես հասկանում եմ դա և պատասխանատու կերպով եմ վերաբերվում դրան: Հանրապետական կուսակցության հաղթանակից հետո մեր կառավարությունը շարունակելու է բարեփոխումների կուրսը, որը մենք սկսել ենք, և կասեի, հաջողությամբ ենք անցկացրել այս 6 ամիսները:

Մեր կառավարությունը բաց է և քննադատության, և համագործակցության առաջ: Մենք ձգտում ենք վերականգնել իշխանությունների նկատմամբ վստահությունը, գտնել տնտեսական և սոցիալական լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացում սկսած այսօրվանից և տասնամյա հեռանկարով, որը կամրացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Մենք հետաքրքրված ենք մեր երկրի կայացման հարցում: Շատ բան պետք է փոխել, սակայն քայլ առ քայլ մենք կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին, իսկ նպատակներն ու ռազմավարությունը նշված են, որը շատ կարևոր է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:05
Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր
Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. Հարությունյանը, Թևանյանն ու Հայաստանի մյուս չեմպիոնները
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}