Թրամփ. Եթե Չինաստանը չլուծի Հյուսիսային Կորեայի խնդիրը, դա կանի ԱՄՆ-ն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Financial Times տված հարցազրուցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կզբաղվի Հյուսիսային Կորեայի խնդրով, եթե նույնիսկ Չինաստանի իշխանությունները հրաժարվեն դրանից:
«Եթե Չինաստանը չի պատրաստվում լուծել Հյուսիսային Կորեայի խնդիրը, դրանով կզբաղվենք մենք: Դա այն ամենն է, ինչ ես ձեզ ասում եմ»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է նախագահը:
Թրամփի խոսքով, Չինաստանն ունի ավելի մեծ ազդեցություն Հյուսիսային Կորեայի վրա:
«Չինաստանը պետք է որոշում ընդունի՝ կամ օգնել Հյուսիսային Կորեային, կամ ոչ: Եվ եթե նրանք որոշեն, դա շատ լավ կլինի Չինաստանի համար, եթե դա չանեն, ոչ մեկին լավ չի լինի»,- ասել է Դ.Թրամփը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում