Լիլիա Շիբանովա. Եթե դիտորդ լինելը նորաձև է դարձել, ապա միևնույն է, լավ է
Հայաստանում քաղհասարակությունը հասել է ունիկալ արդյունքների քվեարկության գործընթացում: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչ Լիլիա Շիբանովան:
Նրա խոսքով, քվեարկության ընթացքում արձանագրել են խախտումներ, տեխնիկական սխալներ, լուրջ խախտումներ լինել չլինելու մասին կարող է խոսել ուսումնասիրություններից հետո. «Ես ուզում եմ ընդգծել Հայաստանի ուժեղ քաղհասարակության հսկայական դերը՝ նման օրենսդրություն ունենալու գործում»:
Նաև ընդգծեց փաստը, որ խորհրդարանական ընտրություններին առաքելություն են իրականացրել մեծաթիվ դիտորդներ:
«Նույնիսկ եթե դիտորդական առաքելություն իրականացնողները պրոֆեսիոնալ կազմակերպություններ չեն, ընտրատեղամասերում դիտորդների նման մեծ թիվը շատ կարևոր գործոն է, և եթե դա նորաձև է դարձել, ապա միևնույն է, լավ է »,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան