Արտահերթ նիստ՝ ԿԸՀ-ում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Հայաստանի տարածքում կազմակերպված 2005 ընտրատեղամասի տվյալները: Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս տվյալները ստացվել են էլեկտրոնային տարբերակով, հանդիսանում են նախնական տվյալներ: Մյուս 4 տեղամասերից արդյունքները կստացվեն առաջիկա րոպեների ընթացքում:
«Ելք» կուսակցությունների դաշինք՝ 121 հազար 652 ձայն կամ 7.78 տոկոս
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14 հազար 690 ձայն կամ 0.94 տոկոս,
«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58 հազար 139 ձայն կամ 3.72 տոկոս
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք՝ 428 հազար 120 ձայն կամ 27.37 տոկոս
«Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինք՝ 25 հազար 863 ձայն կամ 1.65 տոկոս
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 768 հազար 945 ձայն կամ 49.15 տոկոս
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11 հազար 707 ձայն կամ 0.75 տոկոս
«Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինք՝ 32 հազար 423 ձայն կամ 2.07 տոկոս
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 102 հազար 938 ձայն կամ 6.58 տոկոս
Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ժամը 12:00-ին ԿԸՀ գումարելու է արտահերթ նիստ, օրակարգում է Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության կազման և ստորագրման հարցը:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցել էր 1 միլիոն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին