Շարլ Ազնավուր. Չեմ սիրում այն մադկանց, ովքեր գնում են ուրիշ երկիր և քննադատում են իրենց երկրի քաղաքականությունը
«Ես երբեք չեմ խոսում քաղաքականության մասին, չնայած քաղաքականությամբ զբաղվող շատ ընկերներ ունեմ, բայց ես նրանց հետ խոսում եմ երաժշտության, արվեստի մասին ու ստեղծագործական այլ հարցերի մասին: Մենք ունենում ենք բավարար նյութ ընտրությունների մասին չխոսելու համար»:
Այսպես արձագանքեց ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցին: Նշենք, որ ապրիլի 5-ին Մոսկվայում կայանալիք համերգից առաջ այսօր նա հանդիպել է լրագրողների հետ:
«Ով էլ լինի իմ ժողովրդի ընտրյալը, ես ընդունում եմ: Եթե ժողովուրդն է ընտրել նրան, ապա նա իմ նախագահն է: Ես անկեղծ կլինեմ, չեմ սիրում այն մադկանց, ովքեր գնում են ուրիշ երկիր և քննադատում են իրենց երկրի քաղաքականությունը: Այդ պատճառով ինձ համար ամեն ինչ գերազանց է».-ասաց նա:
Ազնավուրի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին