Եվրոպայի ծանրամարտի ընթացող առաջնությունում առաջին անգամ նոր կանոններ են
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում 41 երկրների 275 ծանրորդներ (տղամարդիկ և կանայք) սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
ՀԱՕԿ-ը հայտնում է, որ այս մրցույթում առաջին անգամ կիրառվելու են նոր կանոններ:
1. կանանց պայքարում ավելացվել է նոր քաշային կարգ՝ մինչեւ 90 կիլոգրամ, որով վերացվել է նախկին՝ +75 կիլոգրամ գերծանր քաշային կարգում մասնակիցների անձնական քաշով պայմանավորված առավելությունը:
2. տվյալ քաշային կարգում հավասար արդյունքի արձանագրումն է: Եթե նախկինում երկու և ավելի ծանրորդ առանձին վարժություններում և երկամարտում ցույց էր տալիս միևնույն կիլոգրամները, առավելությունը տրվում էր անձնական ավելի թեթեւ քաշ ունեցողին:
Նոր կանոններով արդյունքը գրանցվելու է այն ծանրորդի անվան դիմաց, որն առաջինն է այն ֆիքսել: Այսպես ավելի դժվարանում ու կարևորվում է մարզիչների գործոնը, որոնցից այսուհետեւ պահանջվելու է ճիշտ գնահատել իր սանի հնարավորությունները և հաջորդ մոտեցման համար ավելի ճիշտ քաշ պատվիրել:
Հայաստանից Եվրոպայի առաջնությանը մասնակցող մարզիկներն են.
Տղամարդկանց հավաքական. 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Սարգիս Գասպարյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան:
Կանանց հավաքական. 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյան, 75 կգ Սոնա Պողոսյան, 90 կգ Տաթև Հակոբյան:
Մարզիչներն են՝ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյան, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյան:
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականները մեկնում են Եվրոպայի առաջնություն
- Հայ ծանրորդների համար Եվրոպայի ծանրամարտի առաջնությունն ավարտվեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան