Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում
Խորվաթիայում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մասնակիցների մրցելույթները ուղիղ հեռարձակմամբ կներկայացնի Առաջին ալիքը:
Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հայ մարզիկների ելույթներին կարող են հետևել և երկրպագել հետևյալ հերթականությամբ:
Ապրիլի 3-ին՝ ժամը 22:00-ին ելույթ կունենա Իզաբելա Յայլյանը, ապրիլի 6-ին՝ ժամը 19:30-ին, Սոնա Պողոսյանը, ապրիլի 7-ին՝ ժամը 19.30-ին, Տաթեւիկ Հակոբյանը, ապրիլի 8-ին՝ ժամը 13.00-ին, Սիմոն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը: Նույն օրը՝ ժամը 19:15-ին, ելույթ կունենան Գոռ մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
Առաջնությանը մասնակցում են նաև 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն ու 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը: Նրանք ընդգրկված են Բ խմբում:
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթացող առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում են 41 երկրների 275 ծանրորդներ:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայի ծանրամարտի ընթացող առաջնությունում առաջին անգամ նոր կանոններ են
- Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականները մեկնում են Եվրոպայի առաջնություն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան