ՌԴ գլխավոր դատախազությունը Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունը որակել է ահաբեկչություն ( լրացված)
Սանկտ-Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշադ» կայարանում պայթյունը եղել է ահաբեկչական ակտ: Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր դատախազության լրատվական բաժնի ղեկավար Ալեքսանդր Կուրեննոյը:
«Այն, ինչ կախված է մեզանից, մենք կանենք, որպեսզի պարզենք ամեն մի հանգամանք, որը նպաստել է այդ ահաբեկչության իրականացմանը և որպեսզի ապագայում նման դեպքեր մեզ մոտ չկրկնվեն»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է նա:
Ավելի ուշ նա նաև ասել է, որ մետրոյում պայթյունի պատճառի մասին խոսելը վաղ է, վարկածները ներկայացնում է քննությունը:
«Վաղ է եզրակացություններ անելու համար: Բոլոր վարկածները ներկայացնելու են քննչական մարմինները»,- նշել է Կուրեննոյը:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշադ» կայարանում պայթյունը տեղի է ունեցել այսօր կեսօրին: Նախնական տվյալներով, մետրոյում պայթյունից զոհվել է 10 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Ճշտվում է՝ արդյո՞ք Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունից ազգությամբ հայեր են տուժել
- Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունից մարդիկ են զոհվել