Անուշ Սեդրակյան. Մարդիկ այլևս չեն ուզում խաբվել և չի կարելի նրանց դրա համար մեղադրել
Ապրիլի 2-ի ընտրությունները Հայաստանի քաղաքական դաշտն ամբողջությամբ բերեցին ռեալիզմի տիրույթ: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:
«Ինչքան էլ իրադրությունն անցանկալի լինի շատ ուժերի ու քաղաքացիների համար, միևնույն է, այն պետք է ընկալել ճիշտ, որովհետև Հայաստանում շատ երկար ժամանակ աճում և զարգանում էր կեղծ ընդդիմության, կեղծ օրակարգի, կեղծ քաղաքական պայքարի, ժողովրդի վստահության տապալման մեխանիզմը, որը ի վերջո դադարեց իր արդյունքը տալ: Շատ ուժերի հիասթափությունը կախված է հենց այդ մեխանիզմի տապալման հետ: Կոնկրետ ինձ համար չկա հիասթափություն»,-ասաց քաղաքագետը:
Անուշ Սեդրակյանի խոսքով, այժմ գիտակ քաղաքացիները, տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանի հանրային ու քաղաքական դաշտում, միգուցե կամ լրիվ կմեկուսանան քաղաքական պայքարից, կամ էլ կկարողանան ադեկվատ քայլեր ձեռնարկել:
«Ադեկվատ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը երբեք կորած չէ, ուղղակի պետք է այդ քայլերն անել ճիշտ ուղղությամբ: Չանել այն քայլերը, որոնք թելադրված են, չպայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք քո թշնամիներն են, չխաբել այն մարդկանց, որոնք վստահել են ձեզ և այդպես շարունակ»,-ասաց քաղաքագետը:
Ա. Սեդրակյանն ընդգծեց, ստեղծված իրավիճակը հասկանալու համար պետք է նայել 2008-ից սկսած կուսակցությունների տապալման պատմությանը:
«Դուք կտեսնեք, որ ամեն անգամ մարդիկ դուրս են եկել, վտանգել են իրենց կյանքը, արդյունքում ունեցել են առևտուր, որովհետև ընդդիմադիր ուժերը ընդդիմադիր պայքարը փոխել են իրենց սեփական մանդատներով: Մարդիկ այլևս չեն ուզում խաբվել և չի կարելի նրանց դրա համար մեղադրել»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա