Ֆարմանյան. Ընտրական կլիման հեղափոխականորեն ձևափոխվել է
Ընտրություններին նախորդած հսկայածավալ աշխատանքը, որ կատարվեց ինչպես խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների ու քաղհասարակության մասնակցությամբ, միջազգային հանրության աջակցությամբ, հեղափոխականորեն ձևափոխեցին ընտրական կլիման: «Մեդիա կենտրոն»-ում նման կարծիք հայտնեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նրա խոսքով, ընտրություններն իդեալական չէին, նման ընտրություններ չեն լինում նույնիսկ ժողովրդավարական կայացած պետություններում:
«Դեռ վաղ է գնահատականներ տալու համար: Ես հաջողություն եմ մաղթում բոլոր ուժերին: Կարող եմ ասել, որ քարոզարշավն ընթացավ հավասար ու մրցակցային պայմաններում, ուժերն ու թեկնածուներն ունեցան հավասար հնարավորությւոն իրենց տեսակետը, ուղերձը փոխանցելու համար»,-ասաց նա:
Պատգամավորն այս ամենը կարևոր ներդրում համարեց ժողովրդավարական երկրի կայացման համար:
Հարակից հրապարակումներ`
- Սաֆարյան. Ցավոք սրտի, ինչ-որ չափով հաջողվեց վերահսկել և ուղղորդել քվեարկությունը
- Արամ Մանուկյան. Նման մասնակցություն հնարավոր չէր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին