
Դատախազությունը և ոստիկանությունը՝ ընտրական իրավախախտումների և ենթադրյալ ընտրախախտումների մասին
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1820 հրապարակում, որոնցից մեծ մասը կազմակերպական, տեխնիկական բնույթի են եղել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը:
Ներկայացված տվյալներով, ուսումնասիրված հրապարակումներից 338-ը իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել:
Ուսումնասիրված հրապարակումներից 14-ը վերաբերել են ընտրակաշառքին, 108-ը այլ անձի փոխարեն քվեարկության դեպքերին, կամ կրկնաքվեարկությանը, 51 հրապարկում վերաբերել է ընտրողի ազատ ընտրական իրավունքի իրականացմանը, հանձնաժողովի աշխատանքային գործունեության և ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն: Ստուգման ուղարկված հրապարկումներից 62-ը վերաբերել են քվեարկության գաղտնիության խախտմանը, և միայն մեկ դեպք վերաբերել է ընտրողների ցուցակների կազման կարգի խախտմանը: 102 հաղորդում ուղարկվել են ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ:
Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանն ասաց, որ մինչև ժամը 20-ը ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 176 հաղորդում, որոնցից 32-ը ուղարկվել է
նախաքննության, 23-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 121-ը գտնվում է նյութերի նախապատրաստման և ստուգման փուլում:
Մերուժան Հակոբյանը հայտնեց նաև, որ ոստիկանության «Թեժ գծին» եղել է 45 ահազանգ, որոնցից 12-ով տրվել է խորհրդատվություն, մեկը ուղարկվել է ծառայողական ստուգման, 28-ը ուղարկվել է համապատասխան տարածքային ստորաբաժանում` ստուգման:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին