Ճշտվում է՝ արդյո՞ք Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունից ազգությամբ հայեր են տուժել
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը և ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչը ներկայումս ճշտում են Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ Այս մասին հաղորդվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
ՀՀ ԱԻՆ-ն էլ տարածել է հաղորդագրություն, որում ասված է. «Ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ «Տենխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱՒՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանի հետ. աշխատանքներ են իրականացվում ճշտելու, արդյոք տուժածների և զոհերի թվում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:
Ըստ նախնական տվյալների՝ զոհվելէ 10 և տուժել՝ 30 մարդ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին