Պելեն լինելու է իր և այլ հայտնի ֆոտբոլիստների մասին պատմող սերիալի պրոդյուսերը
Ֆուտբոլի արքա, բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն իր մենեջեր Պոլ Կեմսլիի հետ մտադիր է լինել Bunim/Murray Productions-ի կողմից նկարահանվող սերիալի պրոդյուսերը: Դեռևս անվերնագիր շոուն պատմելու է Պելեի կարիերայի մասին նյու-յորքյան «Կոսմոս» պրոֆեսիոնալ ակումբում և 1970-ականների այլ հայտնի խաղացողների մասին:
Նյուզռու.քոմ կայքը, հղում անելով The Warp-ին, գրում է, որ նոր ծրագրի մասին հայտարարվել է ապրիլի 3-ին: Պելեն և իր մենեջերը հանդես են գալու սերիալի գործադիր պրոդյուսերներ:
Աղբյուրը հիշեցնում է, որ հայտնի ֆուտբոլիստը տասնյակ անգամներ խաղացել է ինքն իրեն տարբեր հեռուստաշոուներում և կինոնախագծերում, բազմաթիվ անգամ հանդես է եկել որպես սցենարիստ և պրոդյուսեր, խաղացել է տասնյակ իսկական դերեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան