Առջևում մեզ սպասվում է հետևողական և քրտնաջան աշխատանք. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
«Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին»,- ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին «իրենց ակտիվ և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսևորելու համար»:
«Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք հստակորեն գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք և հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու:
Առջևում մեզ սպասվում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժվար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից:
Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք Նոր Հայաստան, որպեսզի մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում»,- հայտարարել է վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին