Իրանցիների նովռուզյան ճամփորդությունների հիմնական ուղղություններից մեկը Հայաստան է
Իրանից Հայաստան այցելելու տուր-փաթեթները մյուս երկրների համեմատ ավելի էժան են,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրը, դասակարգելով Նովռուզի օրերին իրանցի այցելած երկրները, նշում է, որ առաջին երկիրն Արաբական Միացյալ Էմիրություններն է, երկրորդը՝ Հայաստանը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Վրաստանը:
«Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի վերացումը, ճամփորդության ցածր գները, ինչպես նաև ավտոմեքենայով այցելելու հանգամանքն առիթ են հանդիսացել, որպեսզի իրանցի զբոսաշրջիկներն ընտրեն Հայաստանը: Հիմնականում Հայաստան այցելելու տուր-փաթեթները մյուս երկրների համեմատ ավելի էժան են, դրանք տատանվում են 700 հազարից մինչև 1 միլիոն թումանի միջակայքում (200-300 ԱՄՆ դոլար)»:
Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսի 11-ից ուժի մեջ է մտել Իրանի և Հայաստանի միջև ստորագրված վիզային ռեժիմը չեղարկելու մասին պայմանագիրը: Դրանից կարճ ժամանակ անց Իրանը ավելի քան 400 դոլարով նվազեցրեց Հայաստանից մուտք գործող ավտոմեքենաների երաշխիքային սակագինը. այսինքն՝ նախկինում 500 ԱՄՆ դոլարի փոխարեն սահմանված երաշխիքային սակագինը իջեցրեց՝ հասցնելով 90 դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան