Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունի մեջ կասկածվողը ավտոփականագործ է
Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունի մեջ կասկածվող Ակբարժոն Ջալիլովը աշխատել է քաղաքի ավտոտեխսպասարկման կտերից մեկում, իսկ ՌԴ քաղաքացիություն ստացած է եղել 2011 թվականին։ Gazeta.ru-ն միչնչ այս պահն անհայտ մանրմասներ է ճշտել վերջինիս մասին։
Ահաբեկչության կասկածյալ Ակբարժոն Ջալիլովի ծնողները բնակվում են Ղրղզստանի Ամիր-Թիմուր միկրոշրջանի Օշ քաղաքում։ Ներկա պահին նրանք հարցաքննվում են։ Ղրղզ ուժայիններն այժմ պարզում են, թե երբվանից է Ջալիլովը տարվել ռադիկալ իսլամի գաղափարներով և ում հետ է վերջերս կապի մեջ եղել։
Գործակալության աղբյուրների տեղեկացմամբ, Ջալիլովը նախկինում հաշվառման վերցված չի եղել և հանցագործություն կատարելու մեջ չի մեղադրվել։ Հայտնի է դարձել նաև, որ պայթյունի մեջ կասկածվող անձը ավտոտեխսպասարկման կետում աշխատել է հոր հետ, ով ևս ՌԴ քաղաքացի է եղել։
Չի բացառվում, որ ահաբեկչության կազմակերպիչները ներկայումս գտնվում են Մոսկվայում
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Պետերբուրգի մետրոյում պայթյունից տուժած քաղաքացիների անունները
- Մոսկվայի մետրոյի գնացքում անհայտ առարկա գտնելուց հետո ստուգումներ են սկսվել. աղբյուրներ
- ՌԴ գլխավոր դատախազությունը Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունը որակել է ահաբեկչություն ( լրացված)
- Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունից մարդիկ են զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին